211652_close_icon
views-count861 դիտում article-date 13:56 11-05-2015

Վիճաբանության ժամանակ մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում 1948 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն ու նրա որդիները` 1982 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և 1990 թ. ծնված Ռադիկ Պ.-ն, վիճաբանության ժամանակ, մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել 1953 թ. ծնված Ազատ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Նույն օրը Ազատ Մ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր