211652_close_icon
views-count602 դիտում article-date 17:41 10-05-2015

Նիդեռլանդները՝ «fair play»-ի վարկանիշով առաջատար

Ինչպես տեղեկացնում է «sportbox.ru»-ն, Նիդեռլանդները 2014/15 մրցաշրջանի համար ՈՒԵՖԱ-ի «fair play»-ի վարկանիշով Եվրոպայում զբաղեցրել են առաջին տեղը: Վարկանիշում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Անգլիան և Իռլանդիան: Համաձայն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային առաջնությունների կանոնակարգի, 2015/16 մրցաշրջանի համար առաջին երեք տեղերը զբաղեցրած երկրները Եվրոպայի լիգայի մրցաշարի համար մեկական լրացուցիչ տեղ կստանան: Այդ ուղեգրերը բաժին կհասնեն բարձրագույն դիվիզիոններում «fair play»-ի վարկանիշով լավագույնները ճանաչված ակումբներին: Այսպիսով, այս աշնանը մեկնարկող Եվրոպայի լիգայի մրցաշարում Նիդեռլանդները, Անգլիան և Իռլանդիան ներկայացված կլինեն ևս մեկ թիմով:

Նմանատիպ նյութեր