Հայտնի է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության պատճառը
Բազմաթիվ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Բրեդ Փիթն ու Անջելին Ջոլին, սկսել են ամուսնալուծության գործընթացը:
Ըստ լրագրողների՝ ամուսնական զույգի միջև առաջացած տարաձայնությունները կապված են իրենց 6 երեխաների կրթության և դաստիարակության հարցերում մոտցումների հետ, որոնք տարբերվում են դերասանների մոտ, նշում է TMZ.com-ը:
Ամուսնական զույգը երկուշաբթի օրը արդեն ներկայացրել է բոլոր փաստաթղթերը համապատասխան կառույց՝ ամուսնալուծության գործընթացը սկսելու նպատակով:
Ավելի վաղ նշվել էր, որ Փիթի և Ջոլիի հարաբերությունները վերջնականապես ոչնչացել են դերասանի՝ Մարիոն Կոտիյարի հետ սիրավեպից հետո, սակայն դա հերքվել է: