Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն՝ հղում անելով «Fox News»-ին, ամերիկյան տիեզերական հետազոտությունների կենտրոնի (NASA) ինժեներները փորձարկել են 10 շարժիչներով անօդաչու թռչող սարք՝ «Greased Lightning»-ը, որն իր մեջ համադրում է ուղղաթիռի և ինքնաթիռի առավելությունները։ Սարքը կարող է թռիչքը սկսել ուղղահայաց և ավելի քիչ էներգիա է ծախսում թռիչքի վրա, քան ավանդական անօդաչուները։
«Greased Lightning»-ը ստեղծողները կարծում են, որ այն կարող է կիրառվել փոքր ծանրոցներ ուղարկելու, ինչպես նաև երկրի մակերևույթն ուսումնասիրելու և քարտեզագրության համար։
Ինժեներները ծրագրում են ստեղծել անօդաչուի ավելի խոշոր տարբերակ, որը կարող է տեղափոխել 4 մարդու։