1750 դիտում
14:14 01-03-2014
Ստեղծվել է աշխարհի ամենաերկար հիբրիդ-օդանավը. ֆոտոշարք
Նոր օդանավն այժմ համարվում է աշխարհի ամենաերկար օդանավը: Նրա երկարությունը կազմում է 94 մետր, գերազանցում է Aisrbus A380-ին և գրեթե հասնում է Big Ben-ի բարձրությանը:
Այն 8 մետրով ավելի երկար է Aн-225-ից, որը մինչ օրս համարվում էր ամենաերկար օդանավը:
Սակայն գլխավորը սա չէ: Իրականում HAV304-ը հիբրիդ է՝ կիսով չափ օդանավ, կիսով չափ՝ դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable բառից, որը նշանակում է "կառավարվող"), օդից թեթև թռչող ապարատ, որը մեկ կողմից իրենից ներկայացնում է օդապարիկի, շարժիչի (սովորաբար պտուտակավոր էլեկտրական կամ ներքին այրման շարժիչով) և կառավարման համակարգի կողմնորոշման համակցություն, ինչի շնորհիվ դիրիժաբլը կարողանում է շարժվել յուրաքանչյուր ուղղությամբ անկախ օդային հոսքերի ուղղությունից:
Ներկա պահին այն գտնվում է Բրիտանիայի Բադֆորդշիր անգարում: Օդանավը կարող է կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը: Առավելագույն արագությունը կազմում է 100 մղոն/ժամ, իսկ օդում անընդմեջ կարող է մնալ 3,5 շաբաթ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
22:20 29-09-2014
Volkswagen Passat-ը հիբրիդ տարբերակ կունենա. ֆոտոշարք
2849 դիտում
22:44 18-08-2014
Սարատովում արտադրվել է աշխարհի ամենաերկար բազմոցը. տեսանյութ
2633 դիտում
12:11 14-10-2014
Աշխարհի ամենաերկար ոտքերով կինը կգա Հայաստան
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1003 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
952 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում