ՆԳ-ն որոշակի առումով ոստիկանապետին կախվածության մեջ է գցում, իսկ այս դեպքում աշխատում է միայն օրենքը. Վլադիմիր Գասպարյան
Ոստիկանական համակարգն իր տեղում է եւ բարեփոխումների երկրորդ փուլ է մտել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե մայիսին կառավարությունում շրջադարձային փոփոխություննե՞ր են սպասվում եւ այն հարցին, թե ոստիկանությունը զերծ կմնա՞ այդ փոփոխություններից, թե՞ ոչ:
«Ոստիկանական համակարգն այնպիսին է, ինչպիսին կա, ճիշտ մոդել է, որովհետեւ այս մոդելի պայմաններում մենք դուրս ենք քաղաքականությունից եւ հաշվետու լինելու համար կախվածություն չունենք»,- նշեց Վ. Գասպարյանը:
Դիտարկմանը, թե դա գալի՞ս է իրենից, ոստիկանապետն արձագանքեց. «Դա գալիս է օրենքից եւ օրենքի այս տեսակից: Իսկ, երբ Ներքին գործերի նախարարություն է դառնում, արդեն կա կառավարություն, ԱԺ, ինչը որոշակի առումով մեզ՝ ոստիկանությանը, կախվածության մեջ է գցում, իսկ այստեղ պետք է աշխատի օրենքը»: