211652_close_icon
views-count1009 դիտում article-date 12:03 09-05-2015

Իրանը լքած 583 նավթային ընկերությունների 90%-ը կվերադառնա այդ երկիր

Պատժամիջոցների պատճառով Իրանից հեռացած նավթային ընկերությունների 90 տոկոսը պատրաստվում է կրկին գործունեություն ծավալել այդ երկրում: Այդ մասին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար Իմադ Հոսեյնին՝ մայիսի 5-8-ը Թեհրանում անցկացված նավթային-գազային ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցել է 29 պետությունների 600 ընկերության ներկայացուցիչ: Իրանցի նախարարը նշել է, որ պատժամիջոցների պատճառով իրենց երկիրը լքել է 583 նավթային ընկերություն: Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ համապարփակ համաձայնագիրը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր