1550 դիտում
10:10 07-05-2015
Մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում. Ժողովուրդ
«Երևանի հացի գործարան»-ի սեփականատեր Աշոտ Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում իրենց ձեռնարկության արտադրության ծավալները կտրուկ նվազել են, ինչը պահանջարկի անկման հետ է պայմանավորված: «Սևան քաղաքի հացի գործարանն էլ է իմ սեփականությունը, և այնտեղ հացի արտադրության ծավալները 60 տոկոսով նվազել են, մարդիկ անցել են տնային հացաթխման:
Նույն պատկերը նկատում եմ նաև Երևան քաղաքում, որտեղ նույնպես մարդիկ անցել են տնային հացաթխման: Այս կերպ մարդիկ գումար են տնտեսում»,– ասել է Աշոտ Ավետիսյանը: Նա նաև ասել է, որ մարդիկ գումար խնայելու համար սկսել են մեկ օրվա հնության վերադարձի հացերը գնել, որոնք հացթուխները կես գնով են վաճառում: Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության շրջանում տնային պայմաններում հացթխումը առավել տարածված էր արցախյան պատերազմի տարիներին՝ 1992-1993 թվականներին: Կարծում ենք՝ այս փաստն ինքնին խոսուն է և մեկնաբանման կարիք չունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
09:33 30-09-2023
Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
1755 դիտում
22:16 23-02-2014
3000 տարվա հնության երաժշտական գործիքով Super Mario-ի երաժշտությունն է նվագում. տեսանյութ
Այս բաժնից
1654 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1285 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»