Գերմանիայի հյուսիսում հզոր փոթորիկ է մոլեգնում. կա զոհ
Գերմանիայի հյուսիսում հզոր փոթորիկ է մոլեգնում: Ժամում 119 կմ արագությամբ քամին արմատախիլ է արել հարյուրավոր ծառեր, պոկել տանիքներ, շրջել տասնյակ ավտոմեքենաներ: Կա մեկ զոհ և շուրջ 30 տուժած:
Մասնավորապես Համբուրգի մի շարք շրջաններում երթևեկը կաթվածահար է: Խափանվել է նաև Համբուրգ-Լյուբեկ երկաթուղային հաղորդակցությունը: