Ուկրաինայի հարցով Կոնտակտային խմբի հանդիպումն անցնելու է դռնփակ. Բելառուսի ԱԳՆ
                        Բելառուսի արտգործնախարարության ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը հայտնել է, որ մայիսի 6-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Ուկրաինայի հարցով Կոնտակտային խմբի հետ հանդիպումը լինելու է դռնփակ: 
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Միրոնչիկը նշել է, որ չի ծրագրվում նաև ԶԼՄ-ների հետ ասուլիս: Հանդիպումը տեղի է ունենալու «President Hotel»-ում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

