ԵԱՀԿ-ն Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբ է ստեղծել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողողովն աջակցել է ռուսական պատվիրակության առաջարկին և ստեղծել միջազգային միջազգային կոնտակտային խումբ։ Այս մասին հայտնում է BBC-ը։
Խմբի հիմնական նպատակը ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնումն է։
Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովն INTERFAX-ին հայտնել էր, որ առաջարկությունն ընդունվել է նիստի գրեթե բոլոր անդամների, այդ թվում՝ ուկրաինական պատվիրակության կողմից։


