Այսօր Իրանի ժամանակով ժամը 01:58-ին երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խորասան նահանգի Քաշմար քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Թեհրանի համալսարանի Երկրաբանական ինստիտւտի սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներից տուժել է 20 մարդ: