211652_close_icon
views-count669 դիտում article-date 22:11 05-05-2015

Բրոդվեյան «Դոկտոր Ժիվագո» մյուզիքլը չարդարացրեց ստեղծողների ֆինանսական ակնկալիքները

Մայիսի 10-ին կփակվի ստեղծողների ֆինանսական ակնկալիքները չարդարացրած բրոդվեյան «Դոկտոր Ժիվագո» մյուզիքլը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, «Թոնի» մրցանակի կրկնակի դափնեկիր ռեժիսոր Դես Մականուֆի կողմից Բորիս Պաստեռնակի համանուն վեպի հիման վրա բեմադրված մյուզիքլը, որը բեմի վրա է ապրիլի 21-ից, հավաքել է ընդամենը 500 հազար դոլարից մի փոքր ավելի, ինչը կազմում է պրոդյուսերների պլանների կեսից պակասը: Իսկ սա նշանակում է, որ ներդրողներն ու պրոդյուսերները լուրջ ֆինանսական կորուստներ կունենան, քանի որ բեմադրության վրա ծախսվել է 12 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր