«Ոսկե գլոբուս»-ի 74-րդ մրցանակաբաշխությանը «Լա-լա Լենդ» մյուզիքլը հաղթել է 7 անվանակարգերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոս Անջելեսում անցկացված «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողությանը «Լա-լա Լենդ» մյուզիքլը հաղթել է 7 անվանակարգերում, հաղորդում է Interfax-ը։
Այսպես, մրցանակներ են շնորհվել «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն սցենար», «Լավագույն երգ» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։ Կնոջ և տղամարդու լավագույն դերերի համար մրցանակները ստացել են մյուզիքլի գլխավոր դերակատարներ Էմմա Սթոունը և Ռայան Հոսլինգը։ Ջեմիեն Շազելլը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
«Լավագույն ֆիլմ-դրամա» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բարրի Ջեքինսի «Լուսնային լույս»-ը։
Լավագույն դրամատիկական դերասաններ են ճանաչվել Իզաբել Յուփփերը և Քեյսի Աֆֆլեքը։
Լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Զվերոպոլիս»-ը։
Լավագույն հեռուստսերիալ է ճանաչվել «Թագ» ֆիլմը, որը պատմում է Եղիսաբեթ II թագուհու մասին, իսկ լավագույն հեռուստաֆիլմ՝ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջին մասը։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Պոլ Վերհովենի «Նա» ֆիլմը։