Դիեգո Մարադոնա. Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից
Արգենտիացի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից՝ ԱԱ-2018-ում մրցավարների հասցեին իր արտահայտությունների համար:
«Օրերս ես մի քանի արտահայտություն էի արել, եւ խոստովանում եմ, որ նրանցից մի քանիսը անընդունելի էին:
Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից եւ նրա նախագահից. երեմն ես կարող եմ չհամաձայնվել մրցավարի որոշ որոշումների հետ, սակայն բացարձակապես հարգում եմ մրցավարի աշխատանքը», գրել է Մարադոնան իր ինստագրամում:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան կողոպտիչ էր անվանել Անգլիա-Կոլումբիա հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Գեյգերին, իսկ ՖԻՖԱ-ն դրա համար դատապարտել էր Մարադոնային: