Հետաձգվում է «Թուրքական հոսք»-ի շինարարությունը. որպես հավելյալ պատճառ նշվում է Պուտինի՝ Հայաստան կատարած այցելությունը
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաս» ընկերությունների միջև ընթացող ծանր բանակցությունների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարարությունը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են զեղչի չափի շուրջ, սակայն չեն կարողանում համաձայնեցնել, թե պայմանագրի որ կետի համար այն պետք է կիրառվի:
Նշվում է, որ շուրջ 1,5 ամիս է, ինչ բանակցությունները փակուղի են մտել: Միևնույն ժամանակ և ռուսական, և թուրքական կողմը վնասներ է կրում՝ ռուսական կողմը՝ արդեն մի քանի մլն եվրո, թուրքական կողմն էլ ոչ մի կերպ չի կարողանում ընդունել առաջարկված գազի սակագինը և ստիպված է գնել ռուսական գազը միջին եվրոպականից 100 ԱՄՆ դոլարով թանկ: Ներկա պահին Թուրքիան գնում է ռուսական գազը 1000 խմ-ը 370 դոլարով:
«Գազպրոմ»-ը ցանկանում է, որքան հնարավոր է շուտ սկսել գազատարի շինարարությունը, սակայն Անկարան դիմադրում է:
Թերթը նկատում է, որ համաձայնագրի իրագործմանը խոչընդոտում է ևս մեկ գործոն՝ այն է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին եղավ Հայաստանում և հայտարարեց, որ հայերի ցեղասպանություն եղել է, ինչըկատաղեցրեց Անկարային: