211652_close_icon
views-count1611 դիտում article-date 10:58 05-05-2015

Հայաստանում բնակչության թվաքանակի նվազումը տարեցտարի ահագնանում է. ՀԱ

«Արտագաղթի տեմպերով և ծնելիության ցուցիչի անկմամբ պայմանավորված՝ Հայաստանում բնակչության թվաքանակի նվազումը տարեցտարի ահագնանում է,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Սրա մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Օրերս հրապարակված վիճտվյալները փաստում են, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.5%-ով, այսինքն՝ 5 հազար 600-ով: Եթե մինչ այս Հայաստանում բնակվում էր 3 մլն 12 հազար 400 մարդ, ապա ներկայումս մեր բնակչության թիվը կազմում է 3 մլն 6 հազար 800: Մասնագետներն արդեն մատնանշում են, որ ժողովրդագրական ներկա վիճակը երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կայունությանն ու անվտանգությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից է դարձել։ Այն վերացնելու համար նախևառաջ հարկավոր է լուծել արտագաղթի խնդիրը և կարգավորել բնակչության բնական վերարտադրողականությունը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր