1730 դիտում
17:58 04-05-2015
Մեհդի Բենատիա. Խաղի ընթացքում Նեյմարի, Սուարեսի եւ Մեսիի հանդեպ ոչ մի հարգանք չեմ ցուցաբերելու
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջին խաղից առաջ հայտարարել է, որ կատալոնացիների հարձակվողներից չի վախենում:
«Եվրոպայի Լիգայում ես արդեն հանդիպել եմ Սուարեսի հետ, երբ դեռ նա հանդես էր գալիս «Լիվերպուլի» կազմում: Մեսիի եւ Նեյմարի դեմ ես դեռ չեմ խաղացել, բայց ամեն ինչ էլ առաջին անգամ լինում է:
Անձնական առումով ես նրանց հարգում եմ: Սակայն խաղի 90 րոպեների ընթացքում ես նրանց հանդեպ ոչ մի հարգանք չեմ ցուցաբերելու:
Մենք ամեն ինչ կանենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար: Վստահ եմ, որ մենք կարող ենք «Կամպ Նոու» մարզադաշտում լավ արդյունքի հասնել», նշել է Բենատիան:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» - «Բավարիա» մրցավեճի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Բարսելոնայում:
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
20:36 08-09-2014
Չեմ փոշմանում, որ տեղափոխվել եմ «Բավարիա». Մեհդի Բենատիա
13848 դիտում
10:09 15-02-2016
Իսպանիա. 11 մետրանոց հարվածի ապշեցուցիչ խաղարկումը Մեսիի ու Սուարեսի կատարմամբ. տեսանյութ
11708 դիտում
00:58 02-02-2017
Իսպանիայի Գավաթ. Սուարեսի և Մեսիի սուպերգոլերը «Ատլետիկոյին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3085 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3007 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2443 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը