211652_close_icon
views-count1123 դիտում article-date 17:00 04-05-2015

Սկսվում են գայլերի մորթիների ընդունման աշխատանքները

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այն մեկնարկելու է ս.թ մայիսի 7-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7, մուտքը բակի կողմից/: [b]ՀՀ Բնապահպանության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր