806 դիտում
15:07 04-05-2015
ԲՀԿ նախագահն այցելել է Գյումրիի վերակազմավորված թիվ 33 ընտրատարածք
Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՀԿ վերակազմավորված թիվ 33 ընտրատարածքային կուսակցական կազմակերպության պատասխանատուների հետ։
Կուսակցության նախագահը եւ ընտրատարածքի պատասխանատուները քննարկել են ներկուսակցական եւ կազմակերպական մի շարք խնդիրներ։ ԲՀԿ նախագահը պատասխանել է թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուների բազմաթիվ հարցերին՝ ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Քննարկվել են նաեւ Գյումրի քաղաքին եւ նշյալ ընտրատարածքի համայնքներին առնչվող կոնկրետ խնդիրներ։ Մասնավորապես՝ Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի ԲՀԿ պատասխանատուներն առաջարկել են օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են նաեւ կոնկրետ իրենց համայնքներին՝ մինչ խորհրդարանում քննարկելը՝ քննարկել նաեւ համայնքների բնակիչների հետ. մասնավորապես՝ համայնքների խոշորացման մասին օրենքը։
Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ներքին եւ արտաքին մի շարք հիմնահարցերի, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների վերաբերյալ։ Ընտրատարածքի պատասխանատուներն առաջարկել են առաջիկայում կազմակերպել հանդիպում Գյումրիի եւ հարակից համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ նախագահին է հանձնվել նշյալ ընտրատարածքից կուսակցությանն անդամակցելու մի քանի տասնյակ դիմում։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
6361 դիտում
22:17 15-11-2018
Առաջադրվել եմ Գեղարքունիքի մարզում. թիվ 8 ընտրատարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
Այս բաժնից
946 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1048 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1213 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ