ԵԱՀԿ-ն պատրաստվում է հերթական մոնիթորինգն անցկացնել շփման գծում
Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ վաղը՝ մայիսի 5-ին, ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի հայ և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Սայմոն Թրիլլերը:
Ադրբեջանական կողմից դիտարկմանը Թերթերի շրջանի երկայնքով կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը: