ԵԱՀԿ-ը հերթական դիտարկումը կանցկացնի շփման գծում
                        Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահիօ անձնական ներկայացուցչի մանդատի՝ սեպտեմբերի 17-ին մշտադիտարկում կանցկացվի ԼԶՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում՝ ադրբեջանական Գյուլիստան գյուղի ուղղությամբ:
Հայկական կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի շարովը, Իրժի Աբերլեն, ինչպես նաև Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ, Մարկուս Ուիդմերը: 
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ենրկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ, Մարկուս Սևիմը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

