Նեպալի փրկարարական ուժերը երկրի լեռներում գտել են 50 լեռնագնացի մարմին: Նրանք մահացել էին ձնահյուսի հետեւանքով: Լեռնագնացների թվում օտարերկրացիներ են եղել:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ տեւական անձրեւների եւ մառախուղի պատճառով ավելի վաղ չէին կարող հասնել աղետի գոտի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ եւս 200 հոգի համարվում է անհետ կորած:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով մահացել է 7040, վիրավորվել՝ 14 397 մարդ: