211652_close_icon
views-count1223 դիտում article-date 09:18 03-05-2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններ են

Այսօր՝ մայիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը՝ 6 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև մայիսի 4-ը` ժամը 20.00-ն, իսկ վերջնականը՝ մայիսի 10-ին: Նախօրեին Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային մասնագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակության անդամներին, ովքեր Ղարաբաղ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր