ԱՄՆ-ում «թունավոր» հագուստ է հայտնաբերվել
ԱՄՆ մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Նյու Յորք նահանգում հայտնաբերվել է Չինաստանից բերված հագուստի խմբաքանակ, որը չափազանց վտանգավոր քանակության սնդիկ է պարունակել: Համապատասխան ստուգումը ցույց է տվել, որ հագուստն աղտոտված է սնդիկով:
Մանկական հագուստն ուղարկել են կրկնակի հետազոտման եւ պարզվել է, որ սնդիկի քանակությունը վտանգավոր է կյանքի համար: Խմբաքանաը ոչնչացվել է: Թե որ ապրանքանիշին է այն պատկանել, չի հաղորդվում:
Վերջերս էլ Հյուսթոնում հայտնաբերվել էին կրկին Չինաստանից բերված եւ սնդիկ պարունակող պայուսակներ ու սննդի տարաներ: