211652_close_icon

Իռլանդիայի ափերին հսկա թունավոր մեդուզաներ են հայտնաբերվել

views-count2943 դիտում article-date 19:14 27-04-2015
Իռլանդիայի Ուեքսֆորդ կոմսության ափերի մոտ ձկնորսները հայնաբերել են հարյուրավոր թունավոր մեդուզաներ: Մի քանի քառակուսի կմ տարածք գրաված մեդուզաները կշռում են մինչեւ 30 կգ: Մեդուզաների տրամագիծը մոտ 2 մետր է, բնակվում են համեմատաբար տաք ջրերում: Էկոլոգների խոսքով, «Կորնետոր» տեսակի մեդուզաներն ափին են հայտնվել ափամերձ ջրերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ ուժեղ քամու հետեանքով: Մեդուզաների թույնը մարդկանց համար վտանգավոր չէ, այն միայն սրտխառնոց եւ գլխապտույտ է առաջացնում:

Նմանատիպ նյութեր