Վետերանները հիշում են Մեծ հայրենականը. տեսանյութ
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում կենտրոնի աշխատակազմը կատարում է այցելություններ Հայրենական մեծ պատերազմի վայոցձորցի վետերանների ընտանիքներ: Հարցազրույցների միջոցով փորձ է արվում ցույց տալ վետերանների սխրանքներն ու ձեռքբերումները։
Ներկայացնում ենք Մեծ հայրենականի վետերան, Վայոց ձորի Գետափ գյուղի բնակիչ Խորեն Հարությունյանի մասին պատմող տեսանյութը: