903 դիտում
22:49 30-04-2015
Հռչակագրի ստորագրում` բարձրագույն կրթության ոլորտում
Ապրիլի 30-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Գորիսի պետական համալսարանի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց Համատեղ հռչակագիր՝ բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության փորձը ներդնելու և խթանելու վերաբերյալ։ «Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղանը կազմակերպված էր Եվրոպական Միության «ՏԵՄՊՈՒՍ IV»-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հասարակական կյանքին» ծրագրի շրջանակներում։
Ըստ համաձայնագրի՝ համագործակից կազմակերպություններից յուրաքանչյուրը հավասարապես պետք է պատասխանատու լինի բաց և ակտիվ հասարակություն ստեղծելու և բոլոր մասնակիցների ներգրավվածությունն այս գործընթացներում ապահովելու համար։ Որդեգրելով «Կրթություն բոլորի համար. հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» կարգախոսը՝ հռչակագիրն ստորագրած կազմակերպությունները միավորվում են՝ իրականացնելու օժանդակող փոփոխություններ ներառական կրթության մեջ՝ ենթակառուցվածքների, դասավանդման մեթոդաբանության, ուսուցման ռեսուրսների, դասավանդման կազմակերպման գործընթացի, ինչպես նաև ընդհանուր կրթական միջավայրի առումով:
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
16:49 19-10-2016
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարարի հետ
Այս բաժնից
1165 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)