211652_close_icon

Արդիականացվում են օրենքում առկա հասկացությունները

views-count583 դիտում article-date 20:03 30-04-2015
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բուսական աշխարհի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների սահմանային թույլատրելի մակարդակները, բնակավայրերի կանաչ գոտիների չափերին ու կազմությանը, հողի բերրի շերտի հանմանը, հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և այլն: Գործադիրը քննարկել է «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա առաջարկել է բյուջետային տարին սկսել հոկտեմբերի 1-ից և ավարտել սեպտեմբերի 30-ին: Կառավարությունը բազմաթիվ հիմնավորումներով մերժել է պատգամավորի առաջարկը և այն ոչ նպատակահարմար համարել: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է կառավարությանը հարցով դիմելու ժամանակ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր, այնուհետև՝ գրավոր հարցերը, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Կառավարության եզրակացության նախագիծը բացասական էր, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հարցի լուծումը թողնել պատգամավորների հայեցողությանը՝ այն պատճառաբանությամբ, որ կառավարությունը պատրաստ է պատասխանել պատգամավորների ցանկացած՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հարցի: «Ինչ որոշում էլ կայացնի Ազգային ժողովը, մեզ համար ընդունելի կլինի», - հավելել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր