211652_close_icon

Երևանի շրջակայքում կանտառապատվի 15 հա տարածք

views-count931 դիտում article-date 19:26 30-04-2015
2011թ. հաստատվել էր Երևանի անտառապետության «Էրեբունու» անտառտնտեսության 51 հա տարածքի անտառապատման ծրագիրը: 20.5 հեկտարի անտառապատումն ամբողջությամբ ավարտված է: Ծրագրի երկրորդ փուլի 31 հա տարածքի անտառապատումը դեռևս հնարավոր չի եղել իրականացնել՝ Ազատի ջրամբարում ջրի սակավության պատճառով, ուստի աշխատանքի կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: 2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը: Կոտայքի մարզի 100 հա անտառային տարածք կվերականգնվի կոճղաշվային վերաճի օժանդակման միջոցով: Այս աշխատանքների կատարման համար կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշման իրականացմամբ հնարավորություն կընձեռվի 2015թ. հանրապետություն ներկրել 257 գլուխ տոհմային երինջ, որոնք և դրանցից ստացված սերունդը կօգտագործվեն տավարաբուծության զարգացմանն ուղղված տոհմասելեկցիոն աշխատանքներում:

Նմանատիպ նյութեր