Նեպալի երկրաշարժից Էվերեստի բարձրությունը կրճատվել է
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կրճատվել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի բարձրությունը:
UNAVCO ոչ կոմերցիոն աշխարհագրական հետազոտությունների կենտրոնի փոխանցմամբ՝ լեռան բարձրությունը այժմ 2.54 սմ-ով ցածր է, քան նախկինում էր:
Գիտնականների եզրակացությունը հիմնված է Եվրպական տիեզերական գործակալությանը պատկանող Sentinel-1A արբանյակի տվյալների վրա, որն առաջին անգամ ապրիլի 29-ին նկարահանել էր Նեպալի աղետի հետևանքները:
Երկրաշարժը հանգեցրել է տեկտոնական սալերի սողանք, իսկ արդյունքում «նստել է» Երկրի ընդերքը:
Հիշեցնենք, որ Նեպալում երկրաշարի զոհերի թիվը հասել է 7240-ի, վիրավորվել է 14,122 մարդ: