211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:52 30-04-2015

Գիշերը փողոցում քաշքշել և հարվածել են միմյանց

Ապրիլի 29-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Գ.-ին, 1967 թ. ծնված Մեսրոպ Մ.-ին, 1971 թ. ծնված Սուրեն Ն.-ին և ներկայացրել 1977 թ. ծնված Աշխեն Ա.-ին: Վերջիններս նշված վայրում քաշքշել և հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ: Բերման ենթարկվածները և Աշխեն Ա.-ն հրաժարվել են հաղորդումներ տալուց: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր