211652_close_icon
views-count11687 դիտում article-date 17:16 07-06-2019

Հարբած ոստիկանները քաշքշել ու հարվածել են քաղաքացուն, կոտրել նրա քիթը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, որ երեկ իր մերձավորներից մեկը, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս է եղել, երբ նրան են մոտեցել են 2 հարբած անձ, հարցրել են թե ինչ է անում, ով է նա, ապա պնդել են, թե նա փորձում է թալանել տվյալ տարածքը: Նշված անձը, ըստ Դավիթ Խաժակյանի, բացատրել է, որ դա իր վարձակալած տարածքն է, ասել է, թե ումից է վարձակալել, այնուհետև խնդրել է, որ այդ անձինք ներկայանան: Վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո իր մերձավորը երկար ժամանակ ստիպված է եղել պահանջել համապատասխան վկայական: Նշված անձինք ներկայացրել են համապատասխան վկայականը, որը հաստատել է, որ նրանք իսկապես ոստիկան են, ինչից հետո նրանք Խաժակյանի մերձավորին հարվածելով ու քաշքշելով նստեցրել են մեքենան և տարել ոստիկանության բաժին: Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում նաև պատմում է, որ ոստիկանության բաժնի դիմաց և ճանապարհին ևս նրան հարվածել են, ինչի արդյունքում այդ անձը դեմքին կոտրվածք ստացել: «Իրենք եղել են ոստիկանության աշխատակիցներ և երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, նրանց են միացել են ևս մի քանի ոստիկաններ և միասին շարունակել են հարվածել մերձավորիս: Այնուհետև մոտեցել է ևս մեկ ոստիկան, որը ճանաչել է և հասկացել է, որ այդ մարդն այդ տարածքի վարձակալն է և նրան բաց են թողել: Հիվանդանոցում կա նաև այդ տեղեկանքը , որը հավաստում է, որ այդ ընթացում նա վնասվածք է ստացել և կոտրվել է քիթը», - ասաց Դավիթ Խաժակյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր