2145 դիտում
10:19 30-04-2015
Էլէկտրաէներգիայի մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ. Ժողովուրդ
«Ինչպես հայտնի է՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց ընկերությունը կոնկրետ երբ է պատրաստվում հայտը ներկայացնել: Սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԷՑ-ի տնօրինությունը մտադիր է հենց եկող շաբաթ հայտը ներկայացնել ՀԾԿՀ-ին: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա: Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2530 դիտում
13:19 18-12-2019
Արցախում նույնպես նվազագույն աշխատավարձը բարձրանում է. 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ
888 դիտում
16:06 05-04-2021
Դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետտուրքը 1500 դրամից կդառնա 6000 դրամ
3565 դիտում
14:38 29-09-2022
Նվազագույն ամսական աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»