211652_close_icon
views-count2503 դիտում article-date 13:19 18-12-2019

Արցախում նույնպես նվազագույն աշխատավարձը բարձրանում է. 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ

Դեկտեմբերի 18-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 ՀՀ դրամից բարձրացնել 68000ՀՀ դրամ՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: Պատգամավորները նախարարին են առաջադրել նվազագույն աշխատավարձի հաշվարկման չափորոշիչներին, աշխատանքի գնահատման արդյունքում տրվող հավելավճարներին վերաբերող հարցեր: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել նախագծին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանորության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր