211652_close_icon
views-count664 դիտում article-date 11:22 01-07-2023

Արթուր Հովհաննիսյանը հյուրընկալել է Արարատի մարզի Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին

Խորհրդարանում «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հյուրընկալել է Արարատի մարզի Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։

Աշակերտները հարցեր են ուղղել խորհրդարանական աշխատանքների, ինչպես նաեւ պատգամավոր դառնալու գործընթացի վերաբերյալ։

Անդրադարձ է եղել Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների խնդիրներին:

Պատգամավորը երիտասարդներին օգտակար խորհուրդներ է տվել մասնագիտության ընտրության հարցում:

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, լուսանկարվել նիստերի դահլիճում:

Նմանատիպ նյութեր