211652_close_icon
views-count1128 դիտում article-date 16:59 11-11-2014

Գյումրու թիվ 8 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ընդունեցին ՀՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 11-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հյուրընկալել է Գյումրու Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Ողջունելով հյուրերին` պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, ԱԺ 12 մշտական հանձնաժողովների աշխատանքն ու գործառույթները: Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականները պատգամավորին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են ուսումնական ծրագրերին, ՀՀ կրթական համակարգում հնարավոր բարեփոխումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին, մասնավոր բուհերի գործունեությանը, օրենսդրական նախաձեռնություններին, բնապահպանությանը եւ այլ խնդիրներին: Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն աշակերտներին խորհուրդ է տվել լավ սովորել եւ պետության համար լինել որակյալ մասնագետներ:

Նմանատիպ նյութեր