211652_close_icon
views-count985 դիտում article-date 16:56 24-02-2014

Ազգային ժողովը հյուրընկալել է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին. ֆոտոշարք

Փետրվարի 24-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչների: Հյուրերը ներկա գտնվեցին քառօրյա նիստերին, ապա հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործունեությունը եւ պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին: Աշակերտների եւ ուսուցիչների հարցերը վերաբերում էին ուսման վարձավճարներին, ներառական կրթությանը, այլընտրանքային դպրոցներին, ընդունելության քննություններին: Այնուհետեւ աշակերտները նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր