211652_close_icon

Ոսկի ստանալ չհաջողվեց

views-count1226 դիտում article-date 14:54 29-04-2015
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992 թ. ծնված Խաչատուր Ե.-ին: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված: Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր