211652_close_icon

Տատիկը ծեծի է ենթարկվել թոռան կողմից

views-count1421 դիտում article-date 14:01 29-04-2015
Ապրիլի 27-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը, որտեղ տանտիրուհին հայտնել է, որ ծեծի է ենթարկվել թոռան կողմից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Ալեքսանդր Ս.-ն ծեծի է ենթարկել տատին` 1933 թ. ծնված Ռիմա Դ.-ին: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ալեքսանդր Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր