892 դիտում
15:07 29-04-2015
Քննարկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հայեցակարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում ապրիլի 28-ին տեղի է ունեցել Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Քննարկմանը մասնակցող դատավորները, իրավաբաններն ու ՀՀ արդարադատության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները քննարկել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հայեցակարգը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել աշխատանքային խմբի անդամներին ու փորձագետներին նախագծի մշակման հարցում ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:
Նախարարի տեղակալը կարևորել է նախագծի լիարժեք կիրարկումը և ներկայացրել օրենսդրական բացերը լրացնելու համար առաջարկվող լուծումները:
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձել են պարտապանի ճգնաժամային կառավարման մեխանիզմներին, պարտատերերի ծանուցման առկա խնդիրներին, ֆինանսական առողջացմանը, այլ հարցերին:
Նախագծի նպատակն է ստեղծել որոշակի իրավական գործիքներ, կարգավորումներ, որոնք շուկայական տնտեսության պայմաններում կպաշտպանեն ոչ միայն պարտատերերի, այլև պարտապանների շահերը, կապահովեն պարտարերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, կնպաստեն ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպությունների պարտավորությունների կատարմանը՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս բերելով սնանկացման գործընթացից:
Նախագծով պարտապաններին հնարավորություն կտրվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը կլուծի նաև ժամկետների խնդիրը՝ զգալիորեն կրճատելով սնանկության վարույթի ժամկետները:
Նախագծով նախատեսվում է նաև սնանկության գործեր քննող դատավորներին չծանրաբեռնել այլ գործերով և ավելի շատ ժամանակ հատկացնել սնանկության գործերին, որն էլ կբարելավի ինչպես քննության որակը, արագությունը և արդյունավետությունը, այնպես էլ պարտատերերի ու պարտապանների շահերի պաշտպանության աստիճանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
23:57 17-01-2025
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
673 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
11095 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու