Օդի ջերմաստիճանը կբարձրանա
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Ապրիլի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 1-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Ապրիլի 29-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ին, մայիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
[color=#CC0000]Երևանի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.5C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.4C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.0C