Ֆիլմի պրեմիերա. «Բեխենց կամ Կուսանաց վանք»
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը նկարահանել է նոր ֆիլմ` «Բեխենց կամ Կուսանաց վանք»: Ֆիլմը ներկայացնում է Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Բեխենց կամ Կուսանաց վանքի պատմությունը:
Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ տրվում է կիսավեր վանքի վերականգնված տարբերակը: Սցենարի հեղինակը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է: