Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում օրհնվեց «Ծաղկահավաք» նախաձեռնությունը
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի «Ծաղկահավաք» նախաձեռնությունը:
ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ՝ համերգը նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծաղկահավաքին մասնակցում էին հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010 թ-ից ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, պարարտախառնուրդ դառնում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: