Ամերիկացին «Ռուբիկի խորանարդը» հավաքել է 5.25 վայրկյանում
Ամերիկացի դեռահաս Քոլին Բրնսը համաշխարհային ռեկորդ է սահմանել` «Ռուբիկի խորանարդ» գլուխկոտրուկը 5.25 վայրկյանում հավաքելով:
Բերնսը ռեկորդը սահմանել է Փենսիլվանիայում` Խորանարդի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած մրցույթի ժամանակ:
Նշենք, որ նախկին ռեկորդը սահմանվել էր 2013թ-ին: Այդ ժամանակ «Ռուբիկի խորանարդը» հավաքել էին 5.55 վայրկյանում: