Մեծ աղմուկ Թուրքիայում. թուրքական հեռուստաալիքը Գալիպոլիի հաղթանակի միջոցառման փոխարեն ցուցադրել է Ծիծեռնակաբերդի միջոցառումը. տեսանյութ
Թուրքիայում սկանդալ է բարձրացել այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին CNBC թուրքական հեռուստաալիքը Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումը ցուցադրելու փոխարեն ցուցադրել է Ծիծեռնակաբերդում անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:
Չնայած հաղորդավարուհին պատմում է Գալիպոլիի մասին, սակայն ցուցադրվում է Ծիծեռնակաբերդի միջոցառումը՝ «ուղիղ Չանաքքալեից» գրառմամբ:
Դիտեք տեսանյութը: