211652_close_icon
views-count751 դիտում article-date 12:02 27-04-2015

Ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

2014 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը քննությամբ չպարզված վայրում ու անհայտ հանգամանքներում սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մեսրոպ Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր