211652_close_icon
views-count895 դիտում article-date 13:07 23-04-2015

Ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

2014թ. հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ` 2014թ. հունիսի 12-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս, իսկ Խանե Շ.-ի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ: Նախաքննության ընթացքում Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար Ռոստոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Տիտալ Ա.-ի կողմից Խանե Շ.-ին ծեծելու և Միրզա Ա.-ին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ որոշում է կայացվել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար դիմողների բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոստոմ Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել այն պատճառաբանությամբ, որ վերջինս գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկինում կայացված որոշումը վերացվել է: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր