Աստանայում ամուսինները նորածնին ցանկացել են փոխանակել ավտոմեքենայի հետ
Աստանայում ամուսնական զույգը նորածնին փորձել է ավտոմեքենայի հետ փոխանակել: Լյուբով Տուկենովան մինչեւ երեխայի ծնվելն էր մտադրվել նրան վաճառել: Նա գնորդ էր գտնել համացանցի միջոցով: Օգտատերերից մեկը, տեսնելով երեխայի վաճառքի մասին հայտարարությունը, դիմել էր ոստիկանություն:
Հայտնի է դարձել, որ մեկ այլ ամուսնական զույգ, որը երեխա չուներ, Տուկենովայի եւ նրա ամուսնու հետ պայմանավորվել էր երեխային փոխանակել ավտոմեքենայի հետ: Հանցագործ ամուսինները ծրագրել էին վաճառել ավտոմեքենան եւ հանրակացարանում սենյակ գնել:
Լյուբովին եւ նրա ամուսնուն ձերբակալել են: Նրանք եւս երկու երեխա ունեն, որոնք տատիկի հետ են ապրում: Դաժան ամուսինները հայտարարել են, որ երեխային վաճառելու քայլին են դիմել կարիքից դրդված: