ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել ԻՊ-ի դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոլաիցիայի ուժերը Սիրիայում եւ Իրաքում վերջին օրերին ընդհանուր 24 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Ըստ կոալիցիայի հայտարարության՝ ավիահարվածների թիրախ են դարձել Քոբանի քաղաքի շրջակայքում գտնվող դիրքերը: Խոցվել են նաեւ Ալ-Հասական քաղաքի մոտ տեղակայված դիրքերը:
Իրաքում՝ Սինջարում, Քիրքուկում եւ Մոսուլում, ավիահարվածների հետեւանքով ոչնչացել են իսլամիստների մի քանի տեխնիկական ստորաբաժանումներ: